«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Եվրատեսիլյան անցուդարձն և Արամ MP3-ի պաշտոնական ֆան էջը

Եվրատեսիլյան անցուդարձն և Արամ MP3-ի պաշտոնական ֆան էջը
03.05.2014 | 13:51

Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի մեկնարկին մնացել են հաշված օրեր:

Հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի «Not alone» երգը Youtube-ում` դիտումների և «հավանումների» քանակով առաջին տեղում է: Այս մասին irates.am-ին տեղեկացրին Aram MP3 in Eurovision Song Contest 2014 խմբի հիմնադիրներ Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆԸ և Ալեքս ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Արամ MP3-ին սատարող ֆեյսբուքյան ֆան էջը բացվել է հունվարի 1-ին: Խումբը հետևորդների աննախադեպ ցուցանիշ է գրանցել (ավելի քան 40 հազար)` գրավելով անգամ եվրոպական մամուլի ուշադրությունը: Ինչպես նկատեցին ֆան էջի ղեկավարները` եվրատեսիլյան իրադարձությունները, քննարկումները շրջանառվում են համացանցում, մինչ շուոի մեկնարկը մասնակիցներին ավելի շատ ծանոթանում են համացանցով. «Նամակներ ենք ստանում Արամի հայ և օտարազգի երկրպագուներից, ինչպես նաև դրական արձագանքներ ու մեկնաբանություներ, որոնք տեղ են գտնում եվրոպական մամուլում: Հունաստանից մեզ տեղեկացրին, որ «Not alone»-ը դարձել է հիթ, հնչում է գրեթե ամենուր` սրճարաններում, փաբերում, առևտրի կենտրոններում: Արամի երգը հնչել է նաև եվրոպական հեղինակավոր շոուների ժամանակ»:
Կոնչիտայի հետ կապված ինտրիգները, ասեկոսեները, զրուցակիցներիս փոխանցմամբ, շահարկում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեր հիմնական մրցակիցները` Ավստրիան, Շվեդիան, Ադրբեջանը, և իհարկե, փոքրամասնությունները, որոնք բաց չեն թողնում իրենց խնդիրները բարձրաձայնելու առիթը: «Նույնիսկ այս դեպքում հայաստանյան ներկայացուցիչը քննարկումների, ուշադրության կենտրոնում է»,- ասաց Տ. Խաչատրյանը:
Հավելենք, որ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ